|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը կառավարության նիստից հետո հանդիպել է այնտեղ հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, լսել է նրանց պահանջները` գործարանի վերագործարկման հետ կապված:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նաիրիտցիները նախարարին տեղեկացրել են, որ առկա է ներդրող, ով պատրաստ է գործարանի վերագործարկման համար իրականացնել 2 մլրդ դոլարի ներդրում:
Աշոտ Մանուկյանն իր հերթին ընդգծել է, որ առաջին անգամ է լսում այդ մասին: Նորանշանակ նախարարը խնդրել է ժամանակ տալ իրեն՝ խնդրին ավելի մանրամասն ծանոթանալու համար և խոստացավ առաջիկա օրերին ընդունել նաիրիտցիներին: