|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Նաիրիտ» գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գործարանի բոլոր աշխատակիցները վերջապես ստացել են իրենց աշխատավարձերը:
«Վերջին 600 աշխատակիցներն էլ ստացան իրենց աշխատավարձերը: Այսօր մինչև ժամը վեցը բոլորի հաշվին կնստի աշխատավարձերը»,- ասաց մամուլի խոսնակը:
Կապ հաստատեցինք նաև ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ` տեղեկանալու` ինչ միջոցներով են վճարվել նաիրիտցիների աշխատավարձերը:
««Որոտան»-ի վաճառքից եկած գումարներից են այդ միջոցները»,- պատասխանեց նախարարը:
Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 8-ին yerkir.am-ը հարցում էր ուղարկել կառավարություն՝ հասկանալու, թե արդեն կա՞ այն գումարը, որով կվճարվեն նաիրիտցիների աշխատավարձերը, որքա՞ն է այն կազմում և որտեղի՞ց է հայթայթվել կամ գուցե նոր հայթայթվելու: Անցել է գրեթե մեկ ամիս, բայց կառավարությունից որևէ արձագանք չկա:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումը ևս կատարվելու է «Որոտան»-ի վաճառքից գոյացած գումարներով: