Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը հարց ուղղեց «Նաիրիտ»-ի ճակատագրի վերաբերյալ, թե ինչո՞ւ այն սնանկ ճանաչվեց:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ սնանկացումը ընկերության առողջացման գործիքներից մեկն է, և որ սնանկացումը հնարավորություն կտա ներդրողներին ներկայացնելու առողջացման ծրագիր:
Հեղինե Բիշարյանն արձագանքեց. «Դուք եք ստեղծել «Նաիրիտ»-ի թնջուկը, նորից արհամարհեցիք նաիրիտցիներին: Հասկանում եմ, որ նաիրիտցիները զայրացնում են կառավարությանը, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է լարվեք, որովհետև հիմա նրանք ձեզ լսում են: Ասեք, թե ի՞նչ պետք է ակնկալեն նաիրիտցիները, ի՞նչ եք առաջարկում»,- հարցրեց պատգամավորը:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ ինքն ամենևին լարված չէ: «Հեշտ է պոպուլիստական հայտարարություն անել, բայց դրանք շատ ծանր են նստում, ավելի լավ է ասել ճշմարտությունը: «Նաիրիտ»-ը տարիներ շարունակ աշխատել, բայց չի եղել շահութաբեր ընկերություն, եթե անգամ մարդկանց վճարում էին աշխատավարձ, դա լինում էր ի հաշիվ պետական ընկերությունների ու հարկատուների: Եթե գտնվի ներդրող, հրաշալի է, բայց եթե չգտնվի, դա չի նշանակում որ հարկատուների հարկերը անվերջ պետք է ուղղվեն նաիրիտցիների աշխատավարձը փակելուն»,- ասաց նա: