կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-05 17:54
Սպորտ

Անգլիայի Պրեմիեր լիգա. 14-րդ տուր. ամփոփում

Անգլիայի Պրեմիեր լիգա. 14-րդ տուր. ամփոփում

Դեկտեմբերի 3-4-ը կայացան Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպումները:

 

Ընթացիկ առաջնության առաջատար «Արսենալ»-ը,  «Էմիրեյթս»-ում ընդունելով «Հալ Սիթի»-ին, առավելության հասավ 2:0 հաշվով:

 

«Զինագործներ»-ը խաղակեսերից յուրաքանչյուրում խփեցին մեկական գնդակ:

 

Մեկնարկային  2-րդ րոպեին  խաղի  հաշիվը բացեց Նիկլաս Բենդտները, իսկ 2-րդ խաղակեսի 47-րդ րոպեին  վերջնական հաշիվը ձևակերպեց  կիսապաշտպան Մեսութ Օզիլը:  Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը իր միավորները հասցնում է  34-ի  և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակ:


 
Լոնդոնի «Չելսի»-ն հյուրընկալվեց «Սանդերլենդ»-ին: Գոլառատ խաղում «կապույտները» կամային հաղթանակ տարան՝   3:4:

 

 Այս խաղում առաջինը հաջողության հասան դաշտի տերերը`  Ալթիդորի՝ 14-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ: Այնուհետև 17-րդ և 36-րդ րոպեներին, համապատասխանաբար, Լեմպարդի և Հազարդի խփած գոլերի օգնությամբ «Չելսի»-ն առաջ անցավ հաշվի մեջ, ինչին Սանդերլենդը պատասխանեց 50-րդ րոպեին Ջոն Օշիի խփած գնդակով ` 2:2 :

 

Այնուամենայնիվ «Չելսի»-ն կարողացավ հաղթանակ տանել. նախ` Էդեն Հազարդը 62-րդ րոպեին խփեց իր 2-րդ գնդակը, այնուհետեւ Ֆիլիպ Բարդսլին, դառնալով ինքնագոլի հեղինակ, հաշիվը դարձրեց 2:4:  Սեփական դարպասը խփած գոլից ընդամենը 2 րոպե անց  Բարդսլին  գրավեց արդեն մրցակցի դարպասը ` 3:4 :Հանդիպումն այսպես էլ ավարտվեց :

 


  «
Մանչեսթեր Սիթի»-ն հյուրընկալվեց «Վեսթ Բրոմիչ»-ին
 Հանդիպման 9-րդ րոպեին Ագուերոյի խփած գոլի և Յայա Տուրեյի (24’ 74’ ) դուբլի շնորհիվ «Սիթի»-ն  մեծ առավելություն ստացավ մրցակցի նկատմամբ :

 

85-րդ րոպեին «Արսենալ»-ի խաղացող Կոստեն Պանտիլիմոնը դարձավ ինքնագոլի հեղինակ:

 

Հանդիպման վերջին րոպեին տանտերերը Վիկտոր Անիչեբեի խփած գոլի շնորհիվ հաշվի տարբերությունը հասցրին նվազագույնի:

 

«Մ. Սիթի»-ն  հաղթեց 2:3 հաշվով:


  «
Լիվերպուլ» -ը  «Էնֆիլդ»-ում ընդունեց «Նորվիչ»-ին: Տանտերերին հաջողվեց  խոշոր հաշվով հաղթանակ տոնել մրցակցի նկատմամբ:

 

Հարձակվող Լուիս Սուարեսը դարձավ պոկերի հեղինակ (15’ , 29’, 35’,  74’): Հատկանշական է, որ Սուարեսը 3 գոլը հեղինակեց ընդամենը 35 րոպեի ընթացքում:

 

Հանդիպման 83-րդ րոպեին «Նորվիչ»-ի կիսապաշտպան Բրենդլի   Ջոնսոնը օգնեց հյուրերին հեղինակության գնդակ խփել5 րոպե անց  Ռայան Ստերլինգը ևս մեկ գնդակ ուղարկեց «Նորվիչ»-ի դարպասը:

 

 

Իր անհաջող ելույթների շարքը շարունակում է «Մանչեսթեր  Յունայթեդը», որը «Օլդ տրաֆորդ»-ում  ընդունեց   «Էվերթոնի»-ն և  պարտվեց 0:1 հաշվով:

 

Հյուրերից  86'  գոլի հեղինակ դարձավ Բրայան Օվիեդոն:

 

Հիշեցնենք, որ նախորդ 2 խաղերում «Մ. Յունայթեդ»-ը  2:2 հաշվով էր ավարտել  «Կարդիֆ»-ի և «Տոտենհեմ»-ի հետ հանդիպումները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները`


 «
Կրիստալ Փելաս»-«Վեսթ Հեմ»`   1:0  (Չամախ 42')  


 «
Սոունսի»-«Նյուքասլ»` 3:0 ( Դայեր 45', Դեբյուշի 67' (ինքնագոլ) , Շելվի 82')


«
Ստոք»-«Կարդիֆ»`  0:0


«
Սաութհեմպտոն»-«Աստոն Վիլլա»`  2:3  (Ռոդրիգես 48', Օսֆալդո 69'-Ագբոնլախոր 15' , Կոզակ 64', Դելֆ 80')

 
«
Ֆուլհեմ»-«Տոտենհեմ» ՝ 1:2  (Դեջագա 57' - Կիրիկեշ 73', Հոլտբի 81')
 

 14-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Արսենալ»-ը՝  34 միավորով: Երկրորդ տեղով ընթացող Լոնդոնի «Չելսի»-ն ունի  30 միավոր: Ընդամենը 2 միավորով   «Մանչեսթեր Սիթի»- ն հետ է լոնդոնցիներից, որոնք  ունեն 28 միավոր:

Քառյակը եզրափակում է «Լիվերպուլ»-ը, որն իր ակտիվում ունի 27 միավոր:

 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ