կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-10 17:47
Սպորտ

Գերմանիայի Բունդեսլիգա. 20-րդ տուր. ամփոփում

Գերմանիայի  Բունդեսլիգա. 20-րդ տուր. ամփոփում

Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրում Մյունխենի  «Բավարիա»-ն հյուրընկալվեց «Նյուրնբերգ»-ին: Մարիո Մանջուկիչի՝  18’ և  Ֆիլիպ Լամի՝ 49’ խփած գոլերի շնորհիվ մյունխենցիները 18-րդ հաղթանակը տոնեցին ընթացիկ առաջնությունում:

Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելով «Վերդեր Բրեմեն»-ին,  ջախջախեց մրցակցին  5:1 հաշվով: Այս խաղում Մխիթարյանը և Լևանդովսկին դարձան  դուբլի հեղինակ: Մեկ գնդակ էլ իր հաշվին գրանցեց Մանուել Ֆրիդրիխը՝ 47-րդ րոպեին:

Հանդիպման 89-րդ րոպեին տանտերերին հաջողվեց խփել հեղինակության գոլ: Դրա հեղինակը Լեւենտ Այչիչեկն էր:

 

Լեւերկուզենի «Բայեր»-ը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Բորուսիա» Մյունխենբլեգբեխ-ի նկատմամբ: 62-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հոնգ-Մին Սոնը:

 

Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները՝


«Վոլֆսբուրգ»-«Մայնց»- 3:0 (Ռիկարդո Ռոդրիգես 60’(11մ), Բաս Դոստ 66’,Լուիզ Գուստավո 75’)


«Ֆրեյբուրգ»-«Հոֆենհայմ»- 1:1 (Ջոնաթհան Շմիդ 68’, Անտոնի Մոդեստե 86’)


«Անյթրախտ»  Ֆրանկֆուրտ-«Բրաուշվեգ»- 3:0 (Ժոանես Ֆլում 7’, Ալեքսանդր Մեյեր 43’, Ստեֆան Անգներ 44’)


«Համբուրգ»-«Հերտա»- 0:3 (Սամի Ալլագու15’, Ադրիան Ռամոս 23’,38’)


«Շտուտգարտ»-«Աուսբուրգ»- 1:4 (Արկադիուս Միլիկ 35’,Անդրե Հան 43’, 57’,Կոնստանտին Ռաուսչ 62’, Տոբիաս Վերներ 64’)


«Շալկե»-«Հանովվեր»- 2:0 (Ջեֆերսոն Ֆառֆան39’, Մաքս Մեյեր 44’)


Մրցաշարային աղյուսակն`   այստեղ: