կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-10 16:21
Սպորտ

Անգլիայի Պրեմիեր լիգա. 25-րդ տուր. ամփոփում

Անգլիայի Պրեմիեր լիգա. 25-րդ տուր. ամփոփում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակներում «Լիվերպուլ»-ը «Էնֆիլդ»-ում հյուրընկալեց «Արսենալ»-ին:

Արդեն 20-րդ րոպեին տանտերերը 4 գնդակի առավելություն ստացան մրցակցի նկատմամ: Նախ` Մարտին Շկրտելը դարձավ դուբլի հեղինակ (1’ 10’), այնուհետև մեկական գնդակ մրցակցի դարպասն ուղարկեցին Ռամիլ Ստերլինգը` 16’ և Դանիել Ստարիջը` 20’ :

 Առաջին խաղակեսն ավարտվեց 4:0 հաշվով:

2-րդ խաղակեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: 52-րդ րոպեին «Լիվերպուլ»-ի հարձակվող Ռահիմ Ստերլինգը 2-րդ անգամ գրավեց Վոյցեխ Շեսնիի դարպասը: «Զինագործները» միայն 69-րդ րոպեին կարողացան գրավել մրցակցի դարպասը: «Լիվերպուլ»-ի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Միկել Արտետան:

 

Լոնդոնյան «Չելսի»-ն «Ստեմֆոր Բրիջում»  ընդունեց «Նյուքասլ»-ին: Ազնվականները խոշոր` 3:0 հաշվով հաղթանակ տոնեցին:

Տանտերերի  հարձակվող Էդեն Հազարդը  դարձավ  հեթ-տրիկի հեղինակ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական մարզադաշտում չկարողացավ հաղթել «Ֆուլհեմ»-ին:

 

Հանդիպման 19-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Ստիվի Սիդուելը բացեց խաղի հաշիվը: Մանկունյացիները խաղի  78-րդ և 80-րդ րոպեներին, համապատասխանաբար,  Ռոբին Վան Պերսիի և Մայքլ Կարիկի խփած գնդակների շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն 90-րդ րոպեին «Ֆուլհեմ»-ի հարձակվող Դարրեն Բենտը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 2:2:

«Մանչեսթեր  Սիթի»-ն հյուրընկալվեց  «Նորվիչ»-ին: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

 

Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները`

«Ասթոն Վիլլա»-«Վեստ Հեմ»- 0:2 (Կեվին Նոլան 46’ 48’)


«Կրիստալ Փելս»-«Վեսթ Բրոմիչ»- 3:1 (Թոմաս Ինչե15’, Ժոզեֆ Լեդլի27’, Թիևի Բիֆումա 46’, Մարուան Շամախ(11մ)69’)


«Սաութհեմպտոն»-«Ստոք Սիտի»- 2:2 (Ռիկի Լամբերտ 6’, Պետեր Օդեմյանգ38’, Ստեվեն Դեվիս41,’ Պետեր Կրաուչ 44’)


«Սանդերլենդ»-«Հալ»- 0:2 (Շեն Լոնգ 16’, Նիկիչա Ժելավիչ 62’)


«Սոունսի»-«Կարդիֆ»- 3:0 (Ուեյն Ուոտլեյջ47’,Նատան Դայեր79’,Վիլֆրիդ Բոնի85’)


«Տոտենհեմ»_ «Էվերթոն»- 1:0 (Էմանուել Ադեբայոր 65’)


Մրցաշարային աղյուսակն՝ այստեղ;