Իսպանական Լա լիգայի  27-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվել էր «Սելտա»-ին:
Մրցապայքարի արդյունքում մադրիդցիները 2:1 հաշվով առավելության հասան մրցակցի  նկատմամբ:
Հանդիպման  31-րդ րոպեին պորտուգալացի  Քրիշտիանու Ռոնալդուն բացեց հաշիվը:
Րոպեներ անց` իսպանացի հարձակվող Յագո Ասպասը հավասարեցրեց խաղի հաշիվը:
 
72-րդ րոպեին բրազիլացի Կական վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ անվրեպ իրացրեց Ռոնալդուն` խփելով հանդիպման իր երկրորդ գոլը:
Այսպիսով «սերուցքայիններն» ունեն 58 միավոր և բարձրանում են երկրորդ հորիզոնական:
Կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական խաղադաշտում առավելության հասավ Լա Կորունիայի «Դեպորտիվո»-ի նկատմամբ:
«Բարսելոնա» - «Դեպորտիվո»՝ 2:0
Գոլերը` Ալեքսիս Սանչես 38',  Լիոնել Մեսի 88'
«Կապտանռագույնները» վստահորեն գլխավորում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակը:
Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները`
«Վալյադոլիդ» - «Մալագա»՝  1:1
Մանուշու 41' - Մարտին Դեմիկելիս 8' 
«Ռայո Վալեկանո» - «Էսպանյոլ»՝ 2:0
Ալեխանդրո Դոմինգես 9', Ֆրանչեսկո Պիտի 77'
 
«Աթլետիկ» - «Վալենսիա»՝ 1:0 
Իկեր Մունիաին, 79