| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում Մադրիդի «Ռեալ»- ը «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում ուժերը չափեց «Վիլյառեալ»-ի հետ: Առաջին խաղակեսի արդեն 7-րդ րոպեին Գարեթ Բեյլը, խլելով գնդակը «Վիլյառեալ»-ի պաշտպանից, մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և բացեց հաշիվը: 18 րոպե անց, Բեյլի փոխանցումից հետո, մոտ տարածությունից Բենզեման կրկնապատկեց հաշիվը՝ 2:0: 42-րդ րոպեին «Վիլյառեալի» պաշտպան Մարիոն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, եւ առաջին խաղակեսն ավարտվեց 2:1:
2-րդ խաղակեսի 64-րդ րոպեին Ռոդրիգեսը վերականգնեց 2 գնդակի առավելությունը, սակայն 5 րոպե անց կրկին «Վիլյառեալ»-ը հասցրեց հաշվի տարբերությունը նվազագույնի: Գոլի հեղինակ դարձավ Ջիովանի Դոս Սանթոսը: Հանդիպման վերջնական հաշիվը 76-րդ րոպեին ձևակերպեց Կարիմ Բենզեման:
Մադրիդի «Ռեալ» -«Վիլյառեալ» - 4:2:

Կատալոնական «Բարսելոնա»-ն հյուրընկալվեց «Սևիլիա»-ին:
Խաղի 15-րդ րոպեին Ալբերտո Մորենոն առաջ մղեց տան տերերին, սակայն կապտանռագույնները ընդմիջման գնացին հաղթական հաշվով: Նախ 34-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը հավասարեցրեց հաշիվը, այնուհետև` 10 րոպե անց, Մեսսին առաջ մղեց իր թիմին: 2-րդ խաղակեսում «Բարսելոնա»-ն ևս 2 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: 56-րդ րոպեին այս խաղում 2-րդ անգամ աչքի ընկավ Մեսսին, իսկ հանդիպման հիմնական ժամանակից 2 րոպե առաջ Ցեսկ Ֆաբրեգասը հաշիվը դարձրեց 1:4:
Հանդիպումն այսպես էլ ավարտվեց:

Մինչ այս տուրը մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող Մադրիդի «Ատլետիկո»-ն, հյուրընկալվելով «Ալմերիա»-ին , 2 գնդակ ընդունեց սեփական դարպասը: Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Ժոզե Անտոնիո Վերցան՝ 80 և 86-րդ րոպեներին գրավելով մրցակցի դարպասը: Նշենք նաև, որ հյուրերի դարպասապահ Դանիել Արանզուբիան արժանացավ կարմիր քարտի, և տանտերերը ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք: 11 մետրանոց հարվածը անվրեպ իրացվեց:

Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները`
«Օսասունա» - «Խետաֆե» - 2:0
«Վալյադոլիդ»-«Էլչէ»- 2:1
«Ռեալ Ս.»-«Լևանտե»- 0:0
«Վալենսիա»-«Բետիս»- 5:0
«Ռայո Վալենկանո»-«Մալագա»- 4:1
«Էսպանյոլ»-«Գրանադա»- 1:0
«Սելթա»-«Ատլետիկ Բիլբաո»- 0:0
| 
 Տեղ  | 
 Թիմ  | 
 Խ  | 
 Հ  | 
 Ո  | 
 Պ  | 
 ԽԳ  | 
 ԲԳ  | 
 Մ  | 
| 
 1  | 
 Բարսելոնա  | 
 23  | 
 18  | 
 3  | 
 2  | 
 63  | 
 17  | 
 57  | 
| 
 2  | 
 Ռ. Մադրիդ  | 
 23  | 
 18  | 
 3  | 
 2  | 
 65  | 
 24  | 
 57  | 
| 
 3  | 
 Ատլետիկո Մ.  | 
 23  | 
 18  | 
 3  | 
 2  | 
 56  | 
 16  | 
 57  | 
| 
 4  | 
 Ատլետիկ Բիլբաո  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 5  | 
 Վիլյառեալ  | 
 23  | 
 12  | 
 4  | 
 7  | 
 44  | 
 27  | 
 40  | 
| 
 6  | 
 Ռեալ Ս  | 
 23  | 
 10  | 
 7  | 
 6  | 
 42  | 
 34  | 
 37  | 
| 
 7  | 
 Սևիլյա  | 
 23  | 
 8  | 
 7  | 
 8  | 
 42  | 
 41  | 
 31  | 
| 
 8  | 
 Վալենսիա  | 
 23  | 
 9  | 
 4  | 
 10  | 
 36  | 
 35  | 
 31  | 
| 
 9  | 
 Էսպանյոլ  | 
 23  | 
 8  | 
 5  | 
 10  | 
 26  | 
 29  | 
 29  | 
| 
 10  | 
 Լևանտե  | 
 23  | 
 7  | 
 8  | 
 8  | 
 22  | 
 30  | 
 29  | 
| 
 11  | 
 Սելթա  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 12  | 
 Էլչէ  | 
 23  | 
 6  | 
 7  | 
 10  | 
 22  | 
 34  | 
 25  | 
| 
 13  | 
 Խետաֆե  | 
 23  | 
 7  | 
 4  | 
 12  | 
 22  | 
 36  | 
 25  | 
| 
 14  | 
 Օսասունա  | 
 23  | 
 7  | 
 4  | 
 12  | 
 22  | 
 36  | 
 25  | 
| 
 15  | 
 Ալմերիա  | 
 23  | 
 7  | 
 4  | 
 12  | 
 24  | 
 41  | 
 25  | 
| 
 16  | 
 Մալագա  | 
 23  | 
 6  | 
 6  | 
 11  | 
 23  | 
 33  | 
 24  | 
| 
 17  | 
 Գրանադա  | 
 23  | 
 7  | 
 3  | 
 13  | 
 20  | 
 30  | 
 24  | 
| 
 18  | 
 Վալյադոլիդ  | 
 23  | 
 4  | 
 9  | 
 10  | 
 26  | 
 39  | 
 21  | 
| 
 19  | 
 Ռայո Վալենկանո  | 
 23  | 
 6  | 
 2  | 
 15  | 
 25  | 
 52  | 
 20  | 
| 
 20  | 
 Բետիս  | 
 23  | 
 3  | 
 5  | 
 15  | 
 20  | 
 52  | 
 14  |