|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արդյո՞ք ՀՀԿ խմբակցության ղեկավարը նույնպես մտադիր է դիմել ցողունային բջիջների պատվաստման: ԱԺ ճեպազրույցների ժամանակ իրեն այս հարցն ուղղած լրագրողին Գալուստ Սահակյանը այսպես պատասխանեց. «Եթե Ձեր մոտ նման պատվաստում անելու ցանկություն առաջանա, դիմեք ինձ, ես դրա մասնագետն եմ: Անհեթեթ հարց եք տալիս, յուրաքանչյուր մարդ իր անձնական հարցերն ունի հոգալու: Ես հո չե՞մ հարցնում, թե Ձեր բարեկամը ոնց գնաց օպերացիայի»:
Լրագրողի դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը ոչ թե իր բարեկամն է, այլ երկրի նախագահը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը Ձեր բարեկամը չի, բայց իմ բարեկամն է»: Նա նաև հավելեց, որ երկրի նախագահի բուժման հարցերը իր հետաքրքրությունների շրջանակում չեն, ոչ էլ ինքը գրպանահատ է, որ մտնի ուրիշի գրպանը ու ստուգի, թե ինչքան գումար է ծախսվել: