|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նա հասարակության թշնամին է և բարեկամն իր ժողովրդի թշնամիների։
Նա թունավորիչն է ազգային կյանքի։
Նա թշնամանք, ատելություն է սերմանում միեւնույն ժողովրդին պատկանող անհատների և խմբակցությունների միջև։
Նա ստեղծում է ներքին ճակատներ, ջլատում ժողովրդի ուժերը։
Նա հասարակության թշնամին է և բարեկամն իր ժողովրդի թշնամիների։
Դա անեծքն է մեր կյանքի։
«Պետությունը՝ դա ես եմ», - ահա նրա պետական բարոյականը։
Քաղաքական ստախոսություն, հայհոյանք ու կեղծիք՝ ահա սրա գործունեությունը։
Այդ դժբախտ արարածի համար երկու անգամ երկու հավասար է ամեն ինչի, միայն ոչ չորսի։
Գարեգին Նժդեհ, «Էջեր իմ օրագրեն»,Կահիրե, 1924թ։
Հ.Գ. Մեծն Նժդեհի այս միտքն ուղղված է նաև ապագա կապիտուլյանտներին»։