Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Էներգակիրները թանկ են, չի կարելի կրակի վրա վառելիք լցնել: ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին` եթե կառավարությունը չի ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, ինչո՞ւ հրաժարական չի տալիս:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ կառավարության հետ կապված խնդիրներ կառաջանային այն ժամանակ, եթե երկրում առկա լինեին բոլոր տնտեսական ու քաղաքական պայմանները յոթ տոկոս տնտեսական աճի համար, սակայն կառավարությունը չկատարեր այդ հանձնարարականը: «Ինչո՞ւ եք մտնում նախագահի ու կառավարության լիազորությունների շրջանակը: Այդ ամենը կապված է հնարավորությունների հետ, նաև աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետ: Եթե տեսնեինք, որ հնարավոր է եղել, բայց կառավարությունն այդ տնտեսական աճը չի ապահովել, այ այդ ժամանակ խնդիր կառաջանար: Այնպես որ` մի սպառեք ձեր ունեցած վառելիքը»,- ասաց նա: