Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սուբյեկտիվ գործոն
«Ամեն անգամ հեռուստատեսությամբ սրա ելույթից հետո կյանքի միջին տևողությունը Հայաստանում կես տարով պակասում է»,- ՄՄ-ին անդամակցելու` Հայաստանի գերարդյունավետ քայլերից խոսող փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Պարոն Բագրատյանն, ափսոս, տվյալներ չունի Գալուստ Սահակյանի վերաբերյալ. ասում են` սրա ելույթներից հետո ՀՀ-ում ոչ միայն կյանքի տևողությունն է պակասում, այլև նույն չափով ուժգնանում է արտագաղթը:
Բարեկամի բարեկամը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նախագահ Սարգսյանի առիթով նկատել է. «Սերժ Սարգսյանը ձեր բարեկամը չի, բայց իմ բարեկամն է»: Ահավասիկ թարս աճած հանրապետական «խիար». բանից պարզվում է՝ Գ. Սահակյանի, որը նույն է թե՝ ՀՀԿ-ի բարեկամը մեր բարեկամը չէ:
Ինքնա...
Տեսնելով ԱԺ միջանցքով անցնող պատգամավոր Արծվիկ Մինասյանին` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նրան հրավիրել է հակահիգիենիկ համբույրի: «Արծվիկ ջան, արի պաչեմ` վարկաբեկվես»: ՀՀԿ-ականի ի~նչ խորագույն ինքնաճանաչողություն:
Տնաշեն
ԱԺ հերթական ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցը ամաչեցրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին։ Հարցին` եթե ժողովուրդը դուրս գա փողոց, ապա իշխանություններից ամենամեծ կտորը ո՞րը կմնա, Գ. Սահակյանն ասել է. «Ամաչում եմ ասեմ»: Ասա` տնաշեն, դրա անունը տալուց հիմա ո՞վ է ամաչում:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ