|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե որքանո՞վ է իրատեսական, որ Սերժ Սարգսյանը կայցելի հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին:
«PR-ի տեսանկյունից շատ լավ բան է, բայց երիտասարդական ռոմատիկայի մեջ է: Կայցելի, թե չի այցելի՝ չեմ կարծում, որ ժողովրդի փորը դրանից կկշտանա»,- հայտարարեց Սահակյանը:
Նա ընդգծեց նաեւ, որ չէր ցանկանա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ աներ: «Մենք թշնամիներ չենք: ՀՀԿ-ն երբեք թշնամիներ չի որոնել եւ չի որոնելու»,-վստահեցրեց Սահակյանը:
Նա նաեւ հայտարարեց, որ թեեւ չի ուզում կրակի վրա բենզին լցնել, բայց այս ամենում սադրանք է տեսնում,մյուս կողմից՝ չի ցանկանում որեւէ մեկին կոնկրետ մեղադրել:
Ի դեպ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին միջամտելու անհրաժեշտություն լինի, ապա Գալուստ Սահկայանը նրան կայցելի: