կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-13 13:11
Քաղաքական

"Երկիր"-ի հարցը Անահիտ Բախշյանին հունից հանեց

"Երկիր"-ի հարցը Անահիտ Բախշյանին հունից հանեց

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երկիր»-ի թղթակցի հարցը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին պարզապես հունից հանեց: Իսկ հարցը չէր վերաբերում ո'չ նրա անձնական կյանքին, ո'չ ունեցվածքին, ո'չ էլ որեւէ բամբասանքի վերաբերյալ մեկնաբանության պահանջ էր:

 

Մեր թղթակցի հարցը ընդամենը ՀԱԿ-«Ժառանգություն» հավանական համագործակցության վերաբերյալ էր, որը լսելուց ամիջապես հետո պատգամավորը զայրացավ եւ նույն տոնով հորդորեց այլեւս այդ հարցը չտալ: Երբ փորձեցինք հասկանալ, թե ի՞նչն է այդքան զայրացնում Բախշյանին, «Ժառանգության» պատգամավորը պատասխանեց, թե զարմանում է, որ այդ հարցն այդքան տալիս են:

 

Երբ լրագրողները հիշեցրին, որ հարցի վերաբերյալ կուսակցության պատգամավորները տարբեր մեկնաբանություններ են տալիս, հստակ չէ «Ժառանգության» հիմնական դիրքորոշումը, Բախշյանը մի փոքր հանդարտվեց եւ նշեց, որ ամեն ինչ էլ կարող է լինել, դեռ ոչինչ պարզ չէ, ոչինչ պետք չէ բացառել: Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը նշեց նաեւ, որ այդ համագործակցությունը կարող է լինել միայն այն դեպքում, եթե ժողովուրդը դա պահանջի: Իսկ թե նկատվո՞ւմ է, արդյոք, ժողովրդի կողմից նման պահանջ, Բախշյանը ո'չ դրական պատասխան տվեց, ո'չ էլ բացասական:

 

Ստացվում է` հավանական համագործակցության դեպքում էլի ժողովրդի «ցանկությունը» մեջտեղ կբերեն...