Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հատ հանդիպման ժամանակ, պատասխանելով yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք բացասական ցուցիչ չէ այն, որ արդեն քանի տարի է` կենսաթոշակային կուտակային համակարգին կամավոր անդամակցելու հնարավորությունը գործում է, սակայն 3-4 հոգի են անդամագրվել դրան, իսկ պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքում են բազմաթիվ մարդիկ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, թե կամավոր կենսաթոշակային ապահովման համակարգի երկու ձեւաչափ գոյություն ունի` մեկը բազմաստիճան կենսաթոշակային համակարգի 4-րդ աստիճանն է` կամավոր կենսաթոշակային ապահովագրությունը, մյուսը` պարտադիր կենսաթոշակային ապահովության համակարգին 40 տարեկանից մեծ տարիք ունեցող աշխատողը կարող է անդամագրվել կամավոր:
Առաջինի դեպքում, ասաց նախարարը, 2011 թվականի հունվարից գործող օրենքները հնարավորություն էին տվել համապատասխան ֆինանսական շուկաներում գործող մարմիններին քաղաքացիներին առաջարկել համապատասխան պրոդուկտներ, սակայն այդ առումով տեսականին մեծ չի եղել, որպեսզի նաեւ քաղաքացիները հնարավորություն ունենային ընտրելու կամ որոշելու իրենց մասնակցությունը կամավոր կենսաթոշակայյն ապահովագրությանը:
«Եվ այդ ընթացքում 1-2 լոկալ միջոցառումներ են իրականացվել: Եվ հիմնական մասը հիմա' պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շրջանակներում, երբ արդեն բոլոր խաղորդները կան, եւ բոլորն իրենց առաջարկությունները ներկայացնում են շուկայում, ես կարծում եմ, որ կլինեն բավականին շատ աշխատող անձինք, ովքեր որոշում կկայացնեն` կամավոր մասնակցելու այդ համակարգին: Այսինքն' հիմա շատ ավելի մեծ նախադրյալներ կան որոշումներ կայացնելու, քան, օրինակ, 3 տարի առաջ: Մենք դա ի սկզբանե գնահատել էինք, որ հենց այդպես էլ կլինի»,- նշեց Արտեմ Ասատրյանը:
Դիտարկմանն էլ, որ եթե մարդն աշխատում է կարճ ժամանակ, բայց բարձր եկամտաբերության դաշտում, ավելի շատ միջոցներ է կուտակելու եւ ավելի բարձր թոշակ է ստանալու, քան այն մարդը, որը շատ ավելի երկար է աշխատել, բայց` ցածր եկամտաբերության գոտում, արդյո՞ք այդպես արդարության սկզունքը չի խախտվում, Արտեմ Ասատրյանը նշեց, թե այդ պնդումը ճիշտ է միայն, երբ վերաբերում է գործող համակարգի:
«Այսինքն' անձը, ով աշխատավարձից կատարել է վճարումներ, որքան շատ է վճարումներ կատարել, որքան դրա կառավարումից մեծ գումարներ են ստացվել, դրանից ավելի բարձր կենսաթոշակներ են ստացվելու: Այսօրվա գործող համակարգով, երբ կենսաթոշակի չափը տարբերակվում է միայն ստաժից, այդ գործոնն ընդհանրապես բացակայում է, եւ այսօր համակարգում կա այդ ձեւախեղումը, որ անձը, որը բարձր աշխատավարձով քիչ տարիներ է աշխատել, բայց արդյունքում շատ վճարումներ է կատարել, եւ անձը, ով ցածր աշխատավարձով շատ է աշխատել, բայց ավելի քիչ գումարներ է վճարել, երկրորդը ավելի շատ թոշակ է ստանում, քանի որ ստաժն ավելի շատ է»,- ասաց նախարարը:
Պարտադիր կուտակային համակարգը, ըստ Արտեմ Ասատրյանի, այս բաղադրիչներին ավելացնում է նաեւ լրացումներ' վճարումների տեսքով ներդրումներ եւ դրանցից ստացվող ամբողջական արդյունքներ:
«Իսկ այն անձինք, ովքեր դեռ աշխատանքային ստաժ չունեն, դեռ նոր պետք է մտնեն աշխատաշուկա, նրանց պետության կողմից տրամադրվելու է բազային կենսաթոշակ, որը պետք է մինիմում երաշխիքներ ապահովի: Դրա վրա ավելանալու է տվյալ անձի կուտակած կենսաթոշակը, որը ձեւավորվելու է կատարած վճարումներից, դրանց կառավարման արդյունքից ստացված միջոցներից»,- նշեց Արտեմ Ասատրյանը: Իսկ «Ինչո՞ւ ես պետք է շատ աշխատեմ ու քիչ ստանամ, իսկ մեկ ուրիշը քիչ աշխատի ու շատ ստանա» հարցին պատասխանեց կարճ` չգիտեմ...