կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-15 12:47
Հասարակություն

Հստակեցվում են կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող դրույթները

Հստակեցվում են կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող դրույթները

Կառավարությունն այսօր հաստատեց կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը ձեւը եւ ժամկետները սահմանելու մասին կառավարության որոշումը:

«Այս որոշումը բխում է կենսաթոշակային կուտակային համակարգին անցման վերաբերյալ օրենքների փաթեթից եւ խոսքն այն մասին է, որ մասնակիցների ռեեստրի վարողն այս կամ այն հանգամանքների բերումով լուծարվի, կամ լիցենզիան դադարի կամ այլ ձեւերով դադարեցնի իր գործունեությունը, այդ պարագայում ում է փոխանցվում այդ ռեեստրը, ինչ կարգով եւ ժամկետներով»,- ասաց որոշման նախագիծը ներկայացնող Դավիթ Սարգսյանը:

 

Ըստ որոշման «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մասնակիցների ռեեստր վարողի միջև կնքված «Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առօրյա գործունեության եւ կառավարչական սպասարկումների վերաբերյալ» գործառնական պայմանագրի դադարեցման կամ լուծման դեպքում` մյուս կողմին դրա մասին գրավոր ծանուցման ժամանակ, մասնակիցների ռեեստր վարողը պարտավոր է պայմանագրի գործողության ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ, իսկ մասնակիցների ռեեստր վարողի լիցենզիայի դադարման կամ մասնակիցների ռեեստր վարողի լուծարման գործընթացի սկսման կամ մասնակիցների ռեեստր վարողին օրենքով նախատեսված կարգով սնանկ ճանաչելու ժամանակ` 1 օրյա ժամկետում մասնակիցների ռեեստրը փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ մասնակիցների ռեեստր վարող այլ անձի:

 

Այս որոշումը ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից: