կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-27 14:59
Հասարակություն

''Ընդդեմ պարտադիր կենսաթոշակների'' շարժումը երբեք դեմ չի եղել կուտակային համակարգին

''Ընդդեմ պարտադիր կենսաթոշակների'' շարժումը երբեք դեմ չի եղել կուտակային համակարգին

«Մենք երբեք դեմ չենք եղել կուտակային կենսաթոշակային համակարգ ներմուծելուն, որովհետեւ ինքներս էլ շատ լավ հասկանում ենք, որ դա կենսական նշանակություն ունի եւ, եթե կիրառվի հարիր տեսքով, կարող է շատ լավ հետեւանքներ ունենալ: Սակայն եթե խոսում ենք այն օրենքի մասին, որը պետք է կիրառվի, ապա դա իր մեջ պարունակում է բազմաթիվ թերություններ, եւ մենք դեմ ենք կոնկրետ այդ օրենքին ու դրա կոնկրետ կետերին»,- լրագրողներին այսօր ասաց «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» շարժման  նախաձեռնող խմբի անդամ, ճարտարագետ Արսեն Մանուկյանը:

 

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին նվիրված' ԿԲ-ի կողմից թողարկվող սոցիալական գովազդային հոլովակներում, նշեց բանախոսը, իրականությունը չի ներկայացվում: «Առաջին այդպիսի կետն այն է, որ նշվում է, թե վճարում ենք ընդհամենը 5 տոկոս. ԿԲ-ի բոլոր գովազդային հոլովակներում անընդհատ նշվում է 5 տոկոս, սակայն իրականում 6,6 տոկոս է, եթե հաշվարկում ենք մաքուր' զուտ աշխատավարձերի համար: Իսկ քաղաքացիներին հետաքրքրում է զուտ աշխատավարձը, քանի որ նրանք իրենց եկամուտները չափում են զուտ' մաքուր աշխատավարձով: Բբացի այդ' 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների դեպքում այդ տոկոսը հասնում է 13 տոկոսի, որը բավականին մեծ է»,- ասաց Արսեն Մանուկյանը' մատնանշելով նաեւ այն հանգամանքը, որ պետությունն իր մասնակցությունը սահմանափակում է ընդամենը 25 հազար դրամով, որը ոչ մի կերպ չի ինդեքսավորվում:

 

Երկրորդ այդպիսի նկատառումը կապված է նշվող դրույթի հետ, թե ֆոնդերում կուտակված գումարները կուտակողի սեփականությունն են: Սակայն դա սխալ ձեւակերպում է,  քանի որ քաղաքացին իր կուտակած խնայողությունները կարող է ստանալ միայն երկու տարբերակում' կա'մ երբ հասնում է կենսաթոշակային տարիքի, կա'մ երբ ունենում է անբուժելի հիվանդություն:

 

«Ու այդ դեպքում բնական հարց է առաջանում, թե այդ ինչպես է իմ սեփականությունը, եթե ինձ կենսական նշանակությւոն ունեցող դեպքերում, օրինակ` վիրահատության, երեխայի վարձի կամ բնակարանի գնման դեպքերում, ես չեմ կարող դա օգտագործել: Այսինքն' ինֆորմացիան խեղաթյուրված են ներկայացնում»,- նշեց նա:

 

Երրորդ խեղաթյուրումը, ըստ նախաձեռնող խմբի անդամի, վերաբերում է ԿԲ-ի նշած` «գումարները 100 տոկոսով երաշխավորված են» արտահայտությանը: Անհեթեթություն է, քանի որ պետությունը մեր իսկ գումարները երաշխավորում է մեր' արդեն պետբյուջե մուծած հարկերից:

 

«Այսինքն' ես երաշխավորում եմ իմ գումարները, որն անհեթեթություն է: Հաշվարկները ցույց են տալիս, որ մի քանի տարի հետ այդ ֆոնդերում կուտակված գումարները մի քանի անգամ ավելի կլինեն, քան մեր պետբյուջեն կարող է իրեն թույլ տալ դրանք երաշխավորել: Ինչպես մի անգամ նշեց Արծվիկ Մինասյանը, ըստ բյուջետային համակարգի մասին օրենքի` բյուջետային երաշխիքը չի կարող նախորդ տարվա հարկային եկամուտների 10 տոկոսից ավելին լինել, իսկ դա 10 միլիարդ դրամի սահմաններում է: Այսպիսով' երբ 23 տարի հետո ժամանակը գա, եւ այդ մարդիկ ցանկանան ստանալ իրենց կուտակած գումարները, իսկ այդ ֆոնդերը պարզապես սնանկացած կլինեն, պետությունը պարզապես ոչ մի կերպ չի կարող փոխհատուցել քաղաքացիների կրած կորուստները»,- ներկայացրեց բանախոսը:

 

Նախաձեռնող խումբը նկատառումներ ունի նաեւ այն պնդման կապակցությամբ, թե թոշակները ստանալիս գումարը ինդեքսավորվելու է' հաշվի է առնվելու գնաճը: Նրանք նշում են ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի այն խոսքը, թե հաշվարկային տոկոսը լինելու է 4 տոկոս գնաճը, այնինչ պարզ հաշվարկներն անգամ ցույց են տալիս, որ վերջին 20 տարիներին Հայաստանում գնաճը միշտ ավելի բարձր է եղել 4 տոկոսից: