|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«»168 ժամը» գրում է.«Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Վրեժ Մարկոսյանը դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին։
«Ես մտածում եմ, որ ճիշտ կլինի, որ լինի ցանկությամբ. ոչ թե պարտադիր, այլ՝ ցանկությամբ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական պատգամավորը։ Նա նշել է, որ իրեն համոզել են ոչ թե ընդդիմության փաստարկները, այլ՝ ժողովրդի ընդվզումը։ Վրեժ Մարկոսյանը նկատել է, թե ամեն մեկը պետք է «մտածի իր խղճով», ապա հայտարարել. «Ես կոնկրետ որ մտածում եմ, որ իմ ժառանգորդները պետք է 40 տարով վճարեն... թող 40 տարի չլինի, թող 5 տարի լինի, 10 տարի լինի»։
«Նման դեպքերում, եթե որևէ պատգամավոր ցանկանում է ինքը միայնակ հանդես գալ՝ դուրս խմբակցությունից, ավելի ազատ լինել իր տրամաբանության մեջ, ապա կարծում եմ, որ կողքի շարքերում բավականին նստատեղեր կան՝ կարող է տեղափոխվել»,–թերթի փոխանցմամբ` ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։