|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր առավոտյան ՀՀ Սահմանադրական դատարանը ստացել է ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների 36 պատգամավորների դիմում-բողոքը, որով վիճարկվում է «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքը: Այս մասին Սահմանադրական դատարանի առջև հավաքված ցուցարարներին հայտնեց ՍԴ դիմումների բաժնի աշխատակից Հակոբյանը` հավելելով, որ դիմումին ընթացք կտրվի օրենքով սահմանված ժամկետում:
Ըստ պատգամավորների դիմում-բողոքի` ՍԴ-ն պետք է հակասահմանադրական ճանաչի օրենքը: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության անդամները և ԱԺ պատգամավորները հայտարարեցին, որ սրանով իրենց պայքարը չի ավարտվելու: Օրինակ` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կոչ արեց համազգային գործադուլ անել, իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս անգամ չի գործի իշխանությունների հրահանգը, և արդարությունն, ի վերջո, կհաղթի:
Նշենք, որ ավելի վաղ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտնել էր, որ որևէ սպասելիք չունի ՍԴ-ից:
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության անդամները կոչ արեցին ՍԴ-ին` կասեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործադրումը, պարտադրել պատասխանատու մարմիններին, շահագրգիռ կողմերին` իրականացնել կենսաթոշակային համակարգերի նոր սցենարների մշակման, կամավոր կուտակային համակարգը նոր գործիքներով խրախուսելու, ինչպես նաև նոր համակարգի վերաբերյալ օրենսդրության՝ Սահմանադրության հետ համապատասխանեցնելու աշխատանքներ:
Նախաձեռնության հայտարարությանը կարող եք կարդալ այստեղ:
Տեսանյութը` yerkir.am-ի