|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում, դիմելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքոնյանին, լրագրողները նշեցին, որ իշխանությունը, խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված` ԲՀԿ դիրքորոշման մասին, միշտ ասում է, որ դեռ 2010-ին, երբ ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ էր, կողմ է եղել այդ օրենքին: Հարց է առաջանում`ինչո՞ւ է հիմա դեմ:
«Կոալիցիոն խաղի կանոններ կան: Մենք` ի դեմս Գագիկ Ծառուկյանի, հստակ արտահայտել ենք, որ մենք դեմ ենք կուտակային բաղադրիչին, թեև գաղափարին կողմ ենք եղել: Եվ հետո այն ժամանակ, երբ քննարկվում էր ռեֆորմը` 2007-2008թթ., մենք նախատեսում էինք, որ այս ընթացքում տնտեսական աճ կլինի, տնտեսությունը կզարգանա, արժեթղթերի շուկան կզարգանա, և օրենքը առանց լուրջ խնդիրների կկիրառվի, բայց մենք չէինք կարող ենթադրել, որ տնտեսական աճ չի լինի, տնտեսությունը վատ վիճակում կլինի: Այս պայմաններում կուտակային բաղադրիչը հնարավոր չէ կիրառել»,- պարզաբանեց ԲՀԿ-ական պատգամավորը: