Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի հարցը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց, որ, 2010-ից սկսած, բոլորն ասում են` մենք չենք կարող բարձր թոշակ ունենալ, մեր պետությունը սոցիալական չէ, արդար չէ: Սակայն իշխանությունը փորձեց գնալ այն ճանապարհով, որ քաղաքացին շահագրգռված լինի իր աշխատանքով ապահովել իր կենսաթոշակը:
Նա նշեց, որ կառավարությունը նաև ժամանակ տվեց, որ հասարակությունը տեղեկանա նախ կամավոր բաղադրիչին, բայց այդ ընթացքում հասարակությունը ոչ միայն չտեղեկացավ, այլեւ, պատգամավորի խոսքով, մի քանի հոգի սկսեցին շահարկել այդ հարցը:
«Սա մի համակարգ է, որ զուգահեռ պետք է գնա մեր պետականության հետ, իսկ դուք եկել եք, վարչապետից եք խոսում: Բերեք ազնիվ լինենք` դուք ոչ թե կուտակային պարտադիր բաղադրիչին են դեմ, այլ դուք քաղաքական մեծամասնությանն եք դեմ, մեզ եք դեմ»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Նա նշեց, որ տարիներ առաջ, երբ գործարկվում էր ԱՊՊԱ համակարգը, հազարավոր մարդիկ դեմ էին, իսկ հիմա գոհ են, այնպես որ` չկա մի բարեփոխում, որը չուղեկցվի խնդիրներով ու դեմ մարդկանցով: