Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր երեկոյան ԱԺ-ի` Կարեն Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ թեժ էր. հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրերի վավերացման դեմ բողոքող ակտիվիստները հավաքվել էին այնտեղ աշխատանքային օրվա վերջում իրենց ձեւով` հայհոյանքներով «բարի գիշեր» մաղթելու պատգամավորներին, հատկապես` նրանց, ովքեր կողմ կլինեն այդ համաձայնագրերի վավերացմանը:
«Բոզեր», «ստրուկներ», «դավաճաններ» վանկարկումներով նրանք դիմավորում ու ճանապարհում էին ԱԺ տարածքից դուրս եկող ցանկացած ավտոմեքենայի: Բողոքի ակցիայի ընթացքում, ի դեպ, Պռոշյան փողոցով դեպի նախագահական նստավայր էր վերադառնում նաեւ նախագահի ավտոշարասյունը, ամենայն հավանականությամբ` դատարկ, բայց ակտիվիստներն իրենց հայհոյանքներից այդ ավտոշարասյանն էլ բաժին հանեցին...
Հիշեցնենք, որ կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նստաշրջան' վավերացնելու համար մի շարք օրինագծեր ու ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված միջպետական երեք համաձայնագրեր' գազի գնի, «Հայռուսգազարդ»-ի վաճառքի եւ այլնի վերաբերյալ: Ակտիվիստները բողոքում են հենց այդ համաձայնագրերի վավերացման դեմ' դրանց կողմ քվեարկողներին համարելով պետական ու ազգային դավաճաններ...
Քանի որ համաձայնագրերի վավերացման քվեարկությունը հետաձգվեց, ակտիվիստներն էլ ցրվեցին, բայց խոստացան վերադառնալ քվեարկության ժամանակ:
Մանրամասն' տեսանյութում