Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ առավոտյան քաղաքապետարանի դեմ նստացույց իրականացնող` «Վճարում ենք 100 դրամ» հասարակական շարժման ակտիվիստները պետք է դադարեցնեին նստացույցը: Եվ երբ նրանց ընկերներն ու մյուս ակտիվիստները գնացել են քաղաքապետարան, նստացույցի մասնակիցները տեղում չեն եղել, թեեւ ենթադրվում էր, որ նստացույցի ավարտի մասին պետք է հրապարակային հայտարարվեր, ինչպես հայտարարվել էր մեկնարկի ժամանակ: Անջատված են եղել նաեւ նրանց հեռախոսները, եւ ոչ ոք սկզբում տեղեկություն չի ունեցել, թե որտեղ են նստացույց իրականացնող երիտասարդները:
Արդյունքում` համացանցում սկսեցին խոսակցություններ շրջանառվել, թե նրանք անհետացել են: Ակտիվիստներ Կարեն Հարությունյանից ու Վահե Գևորգյանից տեղեկացանք, որ իրենց ընկերները չեն կորել կամ անհայտացել, պարզապես դադարեցրել են նստացույցը ու գնացել տուն` հանգստանալու` անջատելով հեռախոսները: Բայց արդեն, ինչպես նշեցին մեր զրուցակիցները, բոլորի հետ էլ կապ է հաստատվել, նրանք նորմալ են, ոչ մի տեղ էլ չեն կորել:
Հիշեցնենք, քաաղաքապետարանի մոտ նստացույց անողները 7 օր առաջ հայտարարել էին, որ եթե քաղաքապետարանը 7-օրյա ժամկետում չկատարի իրենց պահանջները` պաշտոնից չազատի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին ու «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանին, ապա կդադարեցնեն նստացույցն ու կանցնեն ավելի սուր ու ակտիվ գործողությունների: