Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինչև մեր հարցը չլուծենք՝ չենք հեռանալու՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան փողոցում՝ ԱԺ շենքի դիմաց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ։
Նա նշեց, որ իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում։
«Ուրեմն, մեր շտաբը այստեղ է․ փողոցը երկու ծայրից բարիկադներով, բաներով փակեք լրիվ, կմնանք այստեղ, թող ինքը գա, թելադրենք իրեն՝ ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է ինքը հեռանա»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա ժողովրդին կոչ արեց չհոգնել, որովհետև ապագա բոլոր սերունդների համար ենք հիմա պայքարում՝ պատմական պահ է, պետք է լինել խիզախ, տոկուն, համբերատար։
«Կփակենք այս փողոցը, ԱԺ պատգամավորներին կբերենք, որ իրենք քվեարկեն՝ Նիկոլին հանեն։ Պատրաստվեք՝ ամբողջ գիշերն էլ ենք այստեղ մնալու, այստեղ բարիկադներով երկու ծայրից փակելու ենք փողոցը»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ Փաշինյանը հրապարակում շատ կոշտ հայտարարություններ է արել, բայց դրա հետ միասին ասել է՝ ես համաձայն եմ ինձ ամենասուր քննադատողների հետ հանդիպել՝ կոնսուլտացիաների։
«Մենք սուր քննադատող չենք, մենք նրան ընդունում ենք որպես մեր հայրենiքը դավաճանած, հազարամյակի թշնամի, իր հետ մենք միայն մեկ խոսելու բան ունենք՝ քննարկել ոնց է ինքը դուրս գալու իշխանությունից»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․