կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-11 17:05
Հասարակություն

ՀԱԿ ակտիվիստները "ոստիկանաորսով" են զբաղվել

ՀԱԿ ակտիվիստները "ոստիկանաորսով" են զբաղվել

Այսօր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը խոսել է նախօրեին Կարապի լճի մոտ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին եւ ներկայացրել դեպքի մանրամասները:

Նա երիտասարդներին մեղադրել է «ոստիկանաորսով» զբաղվելու մեջ, եւ նշել, որ ներկայումս հերոսացվում են այն երիտասարդները, ովքեր կարող են հայհոյել ոստիկանին կամ խոընդոտել նրա աշխատանքը:

Ոստիկանապետի խոսքերով` օգոստոսի 9-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպն սկսվել էր այն բանից հետո, երբ  իրենց ծառայությունն իրականացնող ոստիկանները մոտեցել էին շանն առանց դնչկալի զբոսանքի հանած մի երիտասարդի եւ նկատողության արել: Մինչ երիտասարդը ներողություն խնդրելով հեռացել է, ՀԱԿ երիտասարդներից Տիգրան Առաքելյանը հայոյելով մոտեցել է եւ ասել. «Արա, էլի ստե ման ե՞ք գալի, քանի՞ անգամ ենք ասե՝ ստե ման չգաք»:

Դրան հաջորդել է մոտ 20 րոպե տեւած քաշքշուկը, որից հետո ոստիկանները փորձել են արդեն 7 երիտասարդների բաժին տեղափոխել: Ճանապարհին Տիգրան Առաքելյանը գլխով հարվածել եւ կոտրել է ոստիկաններից մեկի քիթը:

Ալիկ Սարգսյանը խոստացել է վաղը «02» -ով ցույց տալ, թե ինչպես են երիտասարդները պահել իրեց ոստիկանական բաժանմունքում, ինչպիսի աղմուկ են բարձրացրել: « Այս ամենը տհաճ է, բայց ստիպված եմ պատմել, անգամ ամաչում եմ ցույց տալ այն կադրերը, որտեղ նրանք հարձակվում են ոստիկանի վրա, իսկ վերջինս ստիպված է ձեռքերը վեր պահած հետ քաշվել, որովհետև գիտի, թե ում հետ գործ ունի»,-ասաց ՀՀ ոստիկանապետը:

Ալիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ նրանց դեմ քրեական գործ է հարուցվել եւ հայտարարել, որ ինքը «թույլ չի տա քավության նոխազ դարձնել ոստիկանությանը» եւ խորհուրդ է տվել չքաղաքականացնել միջադեպը: