Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քաղաքապետարանի առջև նստացույց անող` «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներ Վահագն Մինասյանը, Սուրեն Սահակյանը և Գոռ Առաքելյանը մեկ շաբաթ առաջ հայտարարել էին, որ եթե 7-օրյա ժամկետում քաղաքապետարանի երկու օրինախախտ պաշտոնյաները պաշտոնանկ չարվեն, իրենք կդադարեցնեն եւ կանցնեն ավելի ակտիվ գործողությունների:
Թեև նրանք հայտարարել էին, որ հետագա գործողությունների մասին կտեղեկացնեն նախապես, սակայն այսօր առավոտից նրանք, այսպես ասած, անհետացել են` հեռախոսներն անջատված են, նրանց մասին որևէ տեղեկություն չունեն անգամ նրանց ընկերները:
Yerkir.am-ի հետ զրույցում ակտիվիստ Կարեն Հարությունյանը նշեց, որ նստացույց անող իր ընկերները հնարավոր է` այլ գործողությունների են անցել, սակայն, թե ո՞րն է նրանց անհետանալու պատճառը, միանշանակ նշել չկարողացավ: «Ես գիտեմ, որ պետք է դադարեցնեին նստացույցը, բայց այլ մանրամասներ դեռ չգիտեմ»,- ասաց նա: