|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Սամցխե-Ջավախքում «Վրացական երազանքի» ակտիվիստները դժգոհ են ներկայիս իշխանություններից եւ մտադիր են բողոքի ակցիա կազմակերպել. Грузия Online-ին հայտնել է աղբյուրը Ախալքալաքից:
Տեղեկության համաձայն` հուլիսի 13-ին Ախալքալաքի մունիցիպալ ժողովի շենքի մոտ ցույց է լինելու, որի մասնակիցները պահանջելու են արդարության վերականգնում. ախալքալաքցիներից շատերը դեռեւս չեն ստացել գյուղատնտեսական վաուչերները, նրանք դժգոհում են ջրաչափերի տեղադրումից եւ պարեկային ոստիկանության գործողություններից:
Ըստ աղբյուրի` տեղական հեռուստատեսությամբ ելույթ են ունեցել տեղի ակտիվիստներ Մելիք Ռաիսյանն ու Նորիկ Կարապետյանը եւ կոչ արել մարդկանց ցույցի դուրս գալ: Ռաիսյանը հայտարարել է, որ ներկայիս իշխանությունները հարցերը լուծում են մարդկանց վախեցնելու միջոցով: