|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նա հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ ամբիոնից ելույթ է ունեցել և ասել, որ շատ կարևոր է, որ ժողովուրդը կանգնի Տավուշի կողքին: Իշխանությանն էլ զգուշացերել է, որ նման քայլի չգնա, հատվածական սահմանազատում չիրականացվի:
«Ոչ ոք իրավունք չունի Տավուշի գյուղերը մաս-մաս, կտոր-կտոր անելու, անվտանգության համար ծառեր տնկելու առաջարկ անի: Աշխարհում չլսված անվտանգության մեթոդ է, ծառ ես տնկում` անվտանգ է լինում: Էդ որ ասում էր, ոչ մի միլիմետր գյուղից չեմ տալիս, հերիք չի գյուղը կիսում է հերիք չի, մարդկանց էլ հորդորում է ծառ տնկել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Գառնիկ Դանիելյանի խոսքով` Տավուշը պայքարեց, մաքառեց, ցույց տվեց, թե ինչքան շատ է սիրում իր հայրենիքը: