|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ինչպես նշել էինք, նախատեսված էր, որ այսօր տեղի է ունենալու ՀԱԿ-իշխանական կոալիցիա երկխոսության հերթական հանդիպումը, սակայն այն հետաձգվել է մինչեւ հաջորդ երեքշաբթի:
Դրա պատճառը պարզելու համար խոսեցինք ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի հետ:
«Այսօր հանդիպելու պայմանավորվածությունը եղել է նախնական: Իսկ վերջնական պայմանավորվածություն պատվիրակությունների միջեւ ձեռք է բերվել երեքշաբթի օրվա համար: Հաղորդագրությունում ամեն ինչ ասված է»մ- նշեց նա:
Մեր հարցին, թե արդյո՞ք հետաձգումը կապված է ՀԱԿ ակտիվիստների ձերբակալության, նրանց ազատ արձակել-չարձակելու հետ, Ա. Մուսինյանը պատասխանեց. «Սա ընդամենը մեր ընդունած վերջնական պայմանավորվածությունն է»:
Զրուցեցինք նաեւ իշխանական կոալիցիան ներկայացնող պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ: Վերջինս նույնպես ասաց, թե նախորդ հանդիպման ժամանակ նշվել է, որ այսօր հանդիպելու պայմանավորվածությունը նախնական է:
Հարցին, թե արդյո՞ք հետաձգումը կապված է ՀԱԿ ակտիվիստների ձերբակալված լինելու հետ, պատասխանեց. «Մենք պայմանավորվել էինք, որ այս թեմայով մեկնաբանություն չպետք է տանք, դրա համար չեմ տալիս»: