Փոխարժեքներ
12 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Ես նախանձում եմ Օբամային: Նա կարող է դա անել և չպատժվել»,- կատակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ իր հարաբերությունների մասին Էդուարդ Սնոուդենի՝ գաղտնալսումների մասին բացահայտումներից հետո:
«Եթե լուրջ խոսենք, ապա ուրախանալու առիթ, իհարկե, չկա, սակայն շատ տխրելու առիթ ևս չկա: Լրտեսությունը հնագույն մասնագիտություններից է: Սակայն կարդալ ամենի ինչ հնարավոր չէ, իսկ հատուկ ծառայությունների վերլուծական գրությունները կարդալն անիմաստ է, քանի որ դրանք փաստեր չեն, այլ վերլուծաբանների կարծիքներ: Ես անձամբ եմ դրանով զբաղվել և գիտեմ՝ ինչ եմ ասում: Ես անձամբ եմ նման գրություններ գրել»,- պատմել է Պուտինը: