Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց՝ հեչ պարտադիր չէ, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահը երիտասարդ լինի: «Կուսակցության խորհուրդը, մեր ԳՄ-ն քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ Կարեն Ավագյանը իր կատարած աշխատանքներով համապատասխանում է այդ պաշտոնին»,- ասաց նա՝ հավելելով, որ գուցե եղել են անհատական դեմ կարծիքներ, բայց, ընդհանուր առմամբ, Կարեն Ավագյանը գործերը լավ է կազմակերպում, ու նրան փոխելու առիթ չկա: «Ոչ էլ իրավականորեն է արգելվում»,- նշեց Ալեքսանյանը:
Հարցին՝ ուրիշի թեկնածությունը քննարկվե՞լ է, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Բնականաբար, ուրիշ թեկնածություններ էլ են քննարկվում, սակայն անուններ չեմ կարող տալ, քանի որ դա ներքին խոհանոցի հարց է»:
Ի դեպ, Ալեքսանյանը համակարծիք է Կարեն Ավագյանի այն պնդմանը, թե նրան նախանձում են երիտասարդ մնալու և ՀՀԿ երիտթևի խորհդի նախագահի պաշտոնում վերընտրվելու համար: «Ի՞նչ, բացառվո՞ւմ է, որ նախանձեն, ո՛չ»,- ասաց նա: