|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Արքայազն Հարին Նոթինգհեմ է ժամանել և այցելել գլխուղեղի վնասվածքների բուժման կենտրոնը, որն ընդգրկված է այն ցանցում, որը ժամանակին ղեկավարել է նրա մայրը` արքայադուստր Դիանան. հայտնում է Дни.ру-ն:
Ավանդական խոսքերից ու ելույթներից բացի, Հարին մի քանի թեստ է անցել, որոնցից մեկի ժամանակ նա ստիպված է եղել տիկնիկ բարուրել: Այդ գործը շատ բարդ է եղել Հարիի համար: «Բոլոր ապագա մայրիկնե'ր, ուղղակի խնդրում եմ ձեզ, երբեք ինձ մենակ չթողնեք ձեր փոքրիկների հետ: Իրականում ես չեմ պատկերացնում, ինչպես է այդ ամենը հաղթահարելու իմ եղբայր Ուիլյամը»,- ասել է նա: