Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» դաշինքը ներկայացրել է հայտարարության նախագիծ, որով խորհրդարանին առաջարկվում է՝ եկեք գծենք խորհրդարանի կարմիր գծերը, ասենք, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել, ուժի սպառնալիքով Հայաստանին չեն կարող պարտադրել ոչ հայանպաստ գործընթացներ, ուղերձ հղենք միջազգային հանրությանը, որ մեկ անձի վրա գործադրվող ճնշումներն արդյունք չեն կարող տալ, որովհետև Հայաստանը խորհրդարանական երկիր է, որովհետև խորհրդարանին անցնելու պատճառներից մեկը և ամենահիմնավորն առնվազն իմ ուժի համար հենց այս հանգամանքն էր, և պարտադիր չէ, որ խորհրդարանը լինի գործադիր իշխանության կցորդ․ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Մեզ պատասխանում են և ասում, որ մենք դրա կարիքը չենք տեսնում, մենք բացառում ենք, որ Հայաստանի կառավարությունը կգնա նման ճանապարհով։ Ես այստեղ շատ բան չունեմ ասելու, նախանձում եմ ձեր հավատին, շարունակեք ձեր վրա վերցնել բեռ, որի տակից ես չգիտեմ՝ դուք ոնց եք դուրս գալու։ Միայն մի կոչ ունեմ իշխող խմբակցության ներկայացուցիչներին՝ խնդրում եմ, որպեսզի ձեր խմբակցությանը հորդորեք անպայման ներկայանալ արտահերթ նիստին»,- ասաց նա։