Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացրեց առաջին ինը ամիսների վիճակագրական տվյալները ծնելության և մահացության վերաբերյալ:
Ըստ այդմ` տարվա առաջին ինը ամիսների ընթացքում ծնունդների թիվը կազմել է 30477 կամ 1,9 տոկոսի նվազում` անցյալ տարվա ցուցանիշների համեմատ: Այսինքն` 1000 բնակչի հաշվով ծնվել է 14 երեխա: Մահացությունների թիվը` 20268 դեպք, կամ ցուցանիշի նվազում 3 տոկոսով, այսինքն` 1000 բնակչի հաշվով 9 դեպք: Խոսելով բնական ճանապարհով բնակչության ավելացման մասին` Կարինե Կույումջյանը նշեց, որ թիվը կազմում է 10209 կամ աճ` 0,5 տոկոսով, այսինքն` 1000 բնակչի հաշվով ցուցանիշը կազմում է 4,5 մարդ:
Գրանցված ամուսնությունների ցուցանիշը կազմում է 13473 ամուսնություն կամ 2,6 տոկոսով նվազում` անցյալ տարվա ցուցանիշների համեմատությամբ: Միջին մակարդակից բարձր ծնելիություն գրանցվել է Երևանում, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի մարզերում: Մնացած բոլոր մարզերում ցուցանիշները կազմում են միջին մակարդակից ցածր, ամենացածր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում, որից հետո` Գեղարքունիքում, Տավուշում:
«Ընդհանուր առմամբ, ծնելիությունը նվազել է, բայց, 2002-ի համեմատ, կա աճ»,- ասաց Կարինե Կույումջյանը: Նրա խոսքով` ամուսնության միջին տարիքն ավելի բարձր է, քան ծնելիության տարիքը: Ամուսնալուծությունները ավելացել են, նախորդ տարվա համեմատ, 13,7 տոկոսով: «Պտղաբերության ցուցանիշը կնոջ վերարտադրողական տարիքի ընթացքում 2002թ. կազմել է 1,6 , իսկ պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ է երկու գործակից, այսինքն` երկու երեխայի էլ չի հասնում»,- ասաց Կույումջյանը:
Նա նաև ներկայացրեց մանկական մահացության դեպքերը` 303 դեպք կամ նվազում 13 տոկոսով: Կարինե Կոյումջյանը նշեց նաև, որ մեր հասարակությունը առայժմ համարվում է ծերացող: