Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը լրագրողներին հայտնեց, որ, 2014-ի համեմատ, 2015-ին արտադրվել է 0,62 տոկոսով ավելի էլեկտրաէներգիա: Ատոմակայանն արտադրել է 12 տոկոսով ավելի էլեկտրաէներգիա, քան 2014-ին, ՀԷԿ-երը` 10 տոկոսով ավելի: Էլեկտրաէներգիա է արտահանվել Իրան, Վրաստան ու Արցախ:
Բնակչությունը 2,6 տոկոսով քիչ է սպառել էլեկտրաէներգիա` 2014-ի համեմատ: Բյուջետային կազմակերպությունները 3 տոկոսով ավելի քիչ էլեկտրաէներգիա են սպառել` 2014-ի համեմատ: Տրանպորտի ոլորտում ծախսվել է 8 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա, ոռոգման ջրի ոլորտում` 6 տոկոսով, խմելու ջրի ոլորտում` 4 տոկոսով պակաս` 2014-ի համեմատ:
Նախարարը հավելեց, որ, 2014-ի համեմատ, Ռուսաստանից ներկրված բնական գազի ծավալը նվազել է 6,8 տոկոսով, իսկ Իրանից ներկրված գազի ծավալը` 17,9 տոկոսով:
Զախարյանը հայտնեց, որ ՀԷՑ-ի կորուստները նվազել են: «Լուրջ սպասելքիներ ունենք ՀԷՑ-ից` արդյունավետ կառավարման տեսանկյունից»,- ասաց նա: