|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Նախօրեին yerkir.am-ի թղթակցին Տավուշի մարզի Չինչին գյուղում հայտնել են, որ իրենց գյուղում երեք եւ ավելի երեխա ունենում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքները:
«Երրորդին բերում են այն ընտանիքների կանայք, ովքեր պարտքերի մեջ են եւ սոցիալապես անապահով վիճակում են: Բերում են, որ պարտքերը փակեն, բայց կառավարության տրամադրած 430 հազար դրամն էլ չի բավարարում»,- ասել է գյուղի բուժկետի բուժքույրը: Իսկ, թե հետո ինչպե՞ս են պահելու այդ երեխաներին, միայն Աստված գիտի:
yerkir.am-ի թղթակցին նաեւ հայտնել են, որ գյուղում հղիների թերսնուցման պատճառով պաթոլոգիաները շատացել են: