Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2010 թ. երկրորդ կեսից ռուսական կողմը սկսեց անհանգստացնել Հայաստանի գազի գնի բարձրացման հարցով: Այս մասին այսօր ԱԺ լսումների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա նշեց, որ, 2010-ից սկսած, բանակցությունները Հայաստանի ուզած արդյունքը չեն տվել, այսինքն` գազի գինը պետք է բարձրանար ապրիլի 1-ից, որոշվեց, որ գործող գինը ընդունվում է որպես բազային գին, ու շարունակում են բանակցությունները: Այդ ընթացքում գազն իրացվել է 189 դոլարով` հազար խորանարդ մետրի դիմաց:
Ըստ նախարարի` բանակցությունների արդյունքում եկել են համաձայնության, թե ինչ քաղաքականությամբ է որոշվելու գազի գինը Հայաստանի համար: «Ֆիքսվել էին բոլոր ֆորմուլաները, համաձայն դրանց` բազային գինը որոշվեց 180 դոլար, և արդեն սահմանվում է, թե հաջորդ տարիներին որքան գին այն կկազմի, դրա մեջ էր մտնում երեսուն տոկոս մաքսատուրքը, որը գործում էր մինչ այդ: Եկանք այն համաձայնության, որ Հայաստան մուտք գործող գնի մեջ երեսուն տոկոս մաքսատուրքը չի կիրառվելու»,- ասաց նախարարը` հավելելով, որ դրանից հետո ստեղծվել է երկրորդ համաձայնագիրը, ըստ որի` Հայաստան ներմուծված նավթամթերքները, գազը և չմշակված ադամանդները ազատվում են մաքսատուրքից:
Նախարարը նշեց, որ բանակցությունների ընթացքում` առ այսօր, բնական գազի գինը սահմանի վրա ռուսական կողմն անընդհատ փոփոխում էր, այս տարիների ընթացքում առաջացավ այդ գների տարբերությունների` երեք հարյուր միլիոն դոլարի ճեղքվածքը: «Նոր բանակցային թեմա առաջացավ, թե ինչպես պետք է պարտքի հարցը լուծվի: Որոշվեց, որ կեսն իր վրա է վերցնում է ռուսական կողմը, իսկ մենք ինչպե՞ս պետք է փակենք. եկանք այն որոշման, որ «Հայռուսգազարդ»-ի քսան տոկոս բաժնետոմսերը պետք է ծախենք ռուսական կողմին»,- ասաց նախարարը` հավելելով, որ բանակցությունների արդյունքում ստորագրվել է երեք համաձայնագիր: