Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ABC հեռուստաընկերությունը առանձնացրել է 2012 թվականին հնչած հինգ ամենաաղմկահարույց խոստովանությունները. տեղեկացնում է NEWSru.com-ը:
Առաջինը դերասան Շոն Պենի` Esquire ամսագրին տված հազացրույցն է, որի ժամանակ դերասանը խոստովանել է, որ իր կանանցից ոչ մեկն իրեն չի սիրել: «Կարծում եմ` ամոթ չէ խոստովանելը, որ մենք բոլորս ուզում ենք սիրված լինել: Երբ ես հետ եմ նայում` իմ կյանքին, իմ ամուսնություններին, ես հասկանում եմ, որ հենց սեր չեմ ունեցել: Ես կուրորեն հավատացել եմ խաբեբաներին»,-ասել է Պենը:
Հաջորդ աղմկոտ խոստովանությունը դերասան Հյու Ջեքմանինն է, ով եթերից արտասվել է` հիշելով իրեն 8 տարեկանում լքած մորը. «Ես կարծում եմ, որ նա չի մտածել մեզ հավերժ լքելու մասին: Ինձ թվում էր` նա կվերադառնա: Հայրս աղոթում էր ամեն գիշեր, որ նա վերադառնա»,-պատմել է դերասանը:
Ոչ պակաս շոկային է եղել հիփ-հոփի երիտասարդ աստղ Ֆրենկ Օուշենի` համասեռամոլ լինելու մասին հայտարարությունը: Պատմելով իր առաջին սիրո մասին, երգիչն ասել է, որ այլևս գաղտնիքներ չունի և իրեն ազատ է զգում:
Հաջորդը դերասանուհի Քրիստին Սթյուարտի հրապարակավ ներեղությունն է զուգընկերոջից` դերասան Ռոբերտ Փաթինսոնից, նրան դավաճանելու համար:
Ամենաաղմկոտ խոստովանությունների ցուցակը եզրափակում է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, ով խոստովանել է, որ երկար տարիներ փորձում է հաղթահարել դիսլեկսիան` կարդալու ունակությունների կորուստը: