Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի' Աշխաբադ կատարած այցը հարկատուներիս վրա բավական թանկ է նստել' ավելի քան 1 մլն 696 հազար դրամ: Հոկտեմբերի 16-18-ը Ա. Մովսիսյանը նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տ. Մելքոնյանի հետ մեկնել է Թուրքմենստանի մայրաքաղաք' մասնակցելու «Էներգետիկ անվտանգություն եւ կայունություն-ԵԱՀԿ հեռանկարներ» խորագրով համաժողովին: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ եթե Տ. Մելքոնյանի համար ՀՀ պետական բյուջեի միջոցներով գնել են էկոնոմ ավիատոմս, ապա նախարարի ավիատոմսը եղել է բիզնես կլասի: Ընդ որում, Երեւան-Մոսկվա-Աշխաբադ-Մոսկվա-Երեւան չվերթի էկոնոմ դասի ավիատոմսն արժեցել է 366 հազար 220 դրամ (մոտ 900 դոլար), իսկ ահա Ա. Մովսիսյանի ավիատոմսը' 1 մլն 330 հազար դրամ (3.2 հազար դոլար), այսինքն' 3.6 անգամ ավելի: