Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր գազի շուրջ ստեղծված իրավիճակը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց էներգետիկայի նախարարին` հիշեցնելով խորհրդարանական լսումների ժամանակ նախարարի խոսքը, թե` ո?վ է նախկինում հարց ուղղել իրեն գազի գնի վերաբերյալ, որ ինքն էլ չի ասել ճիշտը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռեւս 2012-ին թե' լրագրողները, թե' ինքը նման հարց տվել են, իսկ նախարարը հերքել է, որ գազի գինը բարձրացել է: Պատգամավորը պահանջեց, որ նախարարը կոնկրետ պատասխանի հարցերին: «Շատ ներողություն համեմատության համար, բայց եթե լինեինք քրեակատարողական հիմնարկում, կհասկանայի պատասխանելու այս ձևը, բայց չեմ կարծում, որ «կռուտիտն» այն ժանրն է, որով պետք է խոսել պատգամավորների հետ: Ահա` ինչու ավելորդ եմ համարում այս կոնտեքստում Ձեզ հարց տալը: Պարո'ն նախարար, ես Ձեզ հարց չունեմ տալու, մանավանդ, որ Դուք չպետք է կանգնած լինեիք այստեղ, այլ վարչապետը, ով ասաց, որ յոթ տոկոս տնտեսական աճ չապահովելու դեպքում կառավարությունը հրաժարական կտա: Այս տարի կառավարությանը հաջողվելու է լավագույն դեպքում ապահովել չորս տոկոս աճ, բայց հրաժարական չեք տվել, ինչը նշանակում է, որ դուք դուրս եք եկել կառավարության վերահսկողությունից»,- ասաց Փաշինյանը: