Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ լսումների ժամանակ, երբ քննարկվում էր գազի գնի հարցը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց ՀՀ էկոնոմիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: Զուրաբյանի խոսքով` 2011-2013թթ. ընթացքում ռուսական կողմը երկու անգամ թանկացրել է գազը` մինչև 270 դոլար` հազար խորանարդ մետրի դիմաց: Դրա մասին ոչ ոք ոչինչ չի իմացել, այդ ընթացքում կուտակվել է պարտքը:
«Ուզում ենք հասկանալ` ինչպե՞ս է հնարավոր, որ կառավարությունը, առանց ԱԺ-ին ու հանրությանը տեղյակ պահելու, առանց համապատասխան օրենքի մեջ փոփոխություն կատարելու, կուտակել է պարտքը: Դրա համար էլ պետք է ստանայիք ԱԺ-ի հավանությունը` այնպես, ինչպես բյուջեն է ներկայացվում ԱԺ-ի հավանությանը: Փաստորեն, կատարվել են բազմաթիվ խախտումներ` Սահմանադրության և օրենքների: Ինչո՞ւ մենք պետք է հանդուրժենք մի կառավարություն, որը օրենքներ է խախտել»,- նշեց պատգամավորը:
Նախարար Արմեն Մովսիսյանը սկսեց իր պարզաբանումները` ասելով` «փորձեմ բացատրել»: Նա նշեց, որ երբ որոշում կայացվեց, որ 180 դոլարով պետք է իրացվի գազը, այդ ընթացքում դեռ բանակցություններ էին ընթանում, ահա, թե ինչու ԱԺ-ին ներկայացնելու խնդիր չի առաջացել:
«ԱԺ պետք է ներկայացվեր այն դեպքում, երբ որոշակի թիվ սահմանված կլիներ, բայց այս ընթացքում այդ թիվը սահմանված չէր. պարզ է դարձել միայն այս տարի: Նոր է առաջացել խնդիրը, թե ինչու պետք է մտնենք ԱԺ և ինչ պետք է ուզենք ԱԺ-ից: Մինչ այդ չեմ կարծում, որ օրենքների խախտում է տեղի ունեցել: Այո, գազը առաջարկել են ավելի թանկ գնով, իսկ կառավարությունը որոշել էր չփոխել գազի գինը, հակառակ դեպքում` մենք այսօր կունենայինք ոչ թե 180, այլ` 210 կամ 240 դոլար: Մենք ասացինք, որ` հարգելի գազ վաճառողներ, այդ գինը մեզ համար ընդունելի չէ»,- ասաց նախարարը` հավելելով, որ իրենք ուղղակի չէին կարող այդ թվերը ներկայացնել հանրությանը, որովհետև հենց նման բան լիներ, գազը միանգամից կթանկանար: Ահա` ինչու նախարարը չի համարում, որ այդտեղ որևէ հանցագործություն կամ օրենքների խախտում կա:
Հիշեցնենք, որ Արմեն Մովսիսյանն այսօր, ի վերջո, խոստովանել է, որ 2010 թ. երկրորդ կեսից ռուսական կողմը սկսեց անհանգստացնել Հայաստանին գազի գնի բարձրացման հարցով: