Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը, նշեց, որ «Նաիրիտ» գործարանը եղել է Հայաստանի ամենախոշոր ընկերություններից մեկը և, ամենամեծը լինելով, ունեցել է խնդիրներ թե' ԽՍՀՄ-ում և թե' ՀՀ-ում, նաեւ բնական համարեց «Նաիրիտ»-ի հետ կապված ցանկացած խնդրի` մեծ հնչեղություն ստանալը:
«Ես ողջունում եմ այն ելույթները, որոնք սրտացավորեն միտված են այս վիճակը փրկելուն, բայց այն ելույթները, որոնք նպատակաուղղված են քաղաքական երանգ տալուն, դա ուղղակի ընդունելի չի»,- ասաց նախարարն ու հավելեց, որ եթե կառավարությունը որոշեր սնանկացնել «Նաիրիտ»-ը, ապա տարիներ առաջ սնանկացման միտումները կային, կարող էր սնանկացնել, իսկ «Նաիրիտ»-ի աշխատողներին եթե ուզենային ճնշել, ապա վաղուց հեռացրած կլինեին աշխատանքից, այլ ոչ թե կպահեին:
Արմեն Մովսիսյանի խոսքով` ամենատարբեր գնահատականներ լսեց ԱԺ ամբիոնից, հնչեցին գնահատականներ, որոնք պահանջում են մասնագիտական պատասխաններ, ոչ թե սիրողական մակարդակով: «Նաիրիտ»-ում հիմա մեծ ծրագիր է իրականացվում` կապված «Ռոսնեֆտ» ընկերության հետ: Մեկը մյուսով է պայմանավորված, և ես գտնում եմ, որ ճիշտ չէ այս պահին որևէ հանձնաժողով ստեղծել և փորձել այս աշխատանքները խաթարել. վերջապես գտնվել է այնպիսի ընկերություն, որը հնարավորություն ունի 500 միլիոն դոլարի ներդրում կատարել Հայաստանում»,- ասաց նախարարը, որի ելույթն ընդհատեց ԱԺ նախագահը` իր արտահերթ ելույթով: