Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռոբերտ Քոչարյանի ինֆորմացիան այնքան շատ է, որ նա կարող է շատ ավելի նուրբ տեղերի կպնել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը` խոսելով տարեվերջին Ռոբերտ Քոչարյանի` մեծ աղմուկ հանած հարցազրույցի մասին, որում նա սուր քննադատության էր ենթարկել ՀՀ վարչապետին, նրա` տարեվերջյան ասուլիսում հնչեցրած որոշ մտքեր:
Պատգամավորի խոսքով` Քոչարյանի համար սա Հայաստանի Հանրապետությունն է, եւ ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ Քոչարյանը, լինելով հանրապետության երկրորդ նախագահը, «որպես հայրենասեր մարդ, իր քննադատությամբ ցավացել է իր երկրի համար»: «Ռոբերտ Քոչարյանն ասել է այն, ինչ ասել է: Ինչի՞, Ռոբերտ Քոչարյանը իրավունք չունի՞ ցավալ իր երկրի համար, անպայման պետք է ընդդիմադիր լինի՞, որ ասեն` նա մտածեց երկրի մասին»,- նշեց Հակոբ Հակոբյանը:
Ըստ նրա` Քոչարյանի քննադատությունից չի կարելի եզրակացնել, թե նա հավակնություններ ունի վարչապետի պաշտոնին: «Վարչապետ Տիգրան Սարգսյանի` պաշտոնին մնալ-չմնալը կապ չունի իմ, Ռոբերտ Քոչարյանի կամ որևէ մեկի ճիշտ քննադատության հետ: Ինչի՞, վարչապետին մենակ Ռոբերտ Քոչարյա՞նն է քննադատել: Շատ մարդիկ են քննադատել վարչապետին, հիմա բոլորը պետք է դառնան վարչապե՞տ»,- տարակուսեց պատգմավորը:
Քոչարյանի` վարչապետ դառնալու հավակնության մասին էլ ասաց. «Դա ավելի շատ նշանակում է, որ որևէ մեկը երբևիցե կարող է թռնել լուսին»: Իսկ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին հարցն այնքան էլ դուր չեկավ ՀՀԿ-ական պատգամավորին: «Լավ, թեման փակեցինք»,- ասաց նա: