Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ լսումների ժամանակ, երբ քննարկվում էր գազի հարցը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հարցրեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, թե ինչպես է գնահատում գազի գնի շուրջ ընթացող բանակցությունները, եթե դրանք անարդյունավետ են անցել, ու բնակիչները պետք է պարտք փակեն: Նա հարցրեց նաև, որ եթե գները բարձրացվել են, ու դա գաղտնի է պահվել, ուրեմն դա արվել է նախընտրական շրջանում կառավարության հեղինակությունը չգցելու նպատակով:
Նախարար Արմեն Մովսիայանը պատասխանեց, որ բանակցությունները գնահատում է որպես շատ արդյունավետ, որովհետև Հայաստանը վճարելու է ոչ թե երեք հարյուր, այլ հարյուր հիսուն միլիարդ դոլար, և հետո` վճարելու է ոչ թե բնակիչը, այլ կառավարությունը: Դրական է գնահատում բանակցությունները, որովհետև առաջիկա հինգ տարվա ընթացքում գազի գինը չի փոխվելու:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ է գազի գնի բարձրացումը գաղտնի պահվել, և արդյո՞ք դա կապ ունի ընտրությունների հետ, նա նշեց, որ գազի գնի շուրջ բանակցությունները սկսվել են ընտրություններից շատ առաջ` 2010-ին, ուստի դա չի կարելի կապել ընտրությունների հետ: «Այո, ընտրությունները շատ են երկարել, ձգձգվել, բայց դա չի նշանակում, որ դա պետք է կապել ընտրությունների հետ»,- ասաց նախարարը:
Արձագանքելով` Վահան Բաբայանը նշեց, որ, միջազգային քաղաքական պրակտիկայի համաձայն, եթե բանակցող կողմերը համաձայնության չեն գալիս, տվյալ կառավարությունը հրաժարական է տալիս: Ըստ պատգամավորի` երեք հարյուր միլիարդ դոլար պարտք կուտակելը և դա գաղտնի պահելը խոսում է մի բանի մասին, որ Արմեն Մովսիսյանը պետք է հրաժարական տա:
«Դա ձեր կարծիքն է: Բանակցությունները լավ էլ արդյունավետ են եղել, և ես հրաժարական չեմ տա»,- ասաց Արմեն Մովսիսյանը: