Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ժողովուրդ»-տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հայտնի խոսքերից հետո նրան իր մոտ է կանչել Սերժ Սարգսյանը և խիստ նկատողություն է արել:
«Ս. Սարգսյանին զայրացրել է փաստը, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լևոն Երանոսյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանի հասցեին հայհոյողին «շան թուլի պես կկտրեմ ականջները»: Եվ որպեսզի ամեն ինչ օրինական լինի, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անձամբ է իր տեղակալ, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին նկատողություն հայտարարել:
ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց մեր այս տեղեկությունը. «Ես նախարարից (ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նկատի ունի,- խմբ.) նկատողություն եմ ստացել իմ հայտարարության հետ կապված: Սերժ Սարգսյանից՝ ոչ, քանի որ ես ունեմ իմ ղեկավարը, եթե ես որևիցե սխալ եմ թույլ տալիս, խոսքերն իմ ղեկավարով է ուղղվում ինձ»»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: