|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ «Մենք» երիտասարդական շարժումը Երեւանի քաղաքապետարանին նամակ է հղել` Կոմայգիում տեսախցիկներ եւ դարպասներ դնելու պահանջով:
Yerkir.am-ի հետ զրույցում «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը նշեց, որ քաղաքապետարանը չի ընդունել իրենց նամակը: «Նամակը չընդունվեց քաղաքապետարանի նամակների բաժնի աշխատակցի կողմից` պատճառաբանությամբ, թե դիմումի ձեւի մեջ սխալմունք կար: Սակայն բանն այն է, որ օրեր առաջ, մենք նամակ էինք գրել քաղաքապետարան նույն ձեւով, եւ այդ նամակի պատասխանը ստացանք»,- ասում է նա ու հավելում, որ քաղաքապետարանը ցանկանում է ձգձգել Կոմայգու հարցի լուծումը, դրա համար էլ իրենց նամակը չընդունեցին. «Ուղղակի ժամանակ են շահում: Մենք, իհարկե, կփոխենք նամակի ձեւը ու նորից կուղարկենք այն»:
Ի դեպ, երեկ ակտիվիստները նամակ են փոխանցել նաեւ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին` հորդորելով չխառնվել Հայաստանի ներքին կյանքին, քանի որ դեսպանն իր մտագոհությունն էր հայտնել Կոմայգու համասեռամոլների դեմ կատարվող ակցիայի կապակցությամբ: Աղաջանյանը նշեց, որ դեսպանատունն ընդունել է իրենց նամակը եւ խոստացել պատասխանել: