Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ համասեռամոլ մարմնավաճառներից մեկը դատի է տվել Կոմայգու աշխատողներից մեկին: Պատճառն այն էր, որ Կոմայգու աշխատակիցը /անունը չենք նշի/ այգին մաքրելիս է եղել, երբ մարմնավաճառներից մեկը պնդել է, որ նա լքի այգին: Աշխատողը, սակայն, չի ենթարկվել նրան եւ շարունակել է իր աշխատանքը կատարել, իսկ մարմնավաճառները սկսել են հայհոյել: Դրանից հետո վեճ է ծագել, եւ այգու աշխատակիցը փոցխով հարվածել է նրանցից մեկին:
Yerkir.am-ի հետ զրույցում այգու աշխատակիցը տեղեկացրեց, որ դատարանը վճիռ է կայացրել հօգուտ իրեն:
«Դատարանը վճռեց, որ ինձ դրդել են, եւ հետո ես թեթեւ էի հարվածել, այսինքն` բրթելու նման: Ի դեպ, բողոքող կողմն ասաց, որ Վճռաբեկ դատարան է դիմելու եւ գործը բողոքարկի, սակայն դատավորն ասաց, որ, մեկ է, չի օգնելու, քանի որ իրականում մեղավորն իրենք են»,- ասաց այգու աշխատակիցը:
Ի դեպ, այգու աշխատակիցը Ղարաբաղյան ազատամարտի մասնակից է: