Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Համասեռամոլ մարմնավաճառներից մեկը դատի է տվել Կոմայգու աշխատողներից մեկին. yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը:
Նա տեղեկացրեց, որ այգու աշխատակիցներից մեկը տարածքը մաքրելիս է եղել, իսկ մարմնավաճառներից մեկը պնդել է, որ նա լքի այգին: «Աշխատողը, սակայն, չի ենթարկվել նրանց եւ շարունակել է իր աշխատանքը կատարել, իսկ մարմնավաճառները սկսել են հայհոյել նրան: Դրանից հետո վեճ է ծագել, եւ այգու աշխատակիցը փոցխով հարվածել է նրանցից մեկին»,- ասաց Աղաջանյանը:
Դրանից հետո մարմնավաճառը դատի է տվել աշխատակցին: Մոտ օրերս տեղի կունենա դատական առաջին նիստը:
Yerkir.am-ի հետ զրույցում այգու աշխատողը /անունը չենք նշում/ տեղեկացրեց, որ անհանգստանալու ոչինչ չունի, քանի որ երեկ երկար-բարակ զրուցել են մարմնավաճառի հետ, եւ վերջինս ասել է, որ պահի ազդեցության տակ է նման քայլի դիմել եւ գիտակցում է, որ մեղավորն ինքն է, քանի որ կռիվ ինքն է հրահրել: «Հավանաբար, դատի օրը հետ կվերցնեն հայցադիմումը»,- ասաց մեր զրուցակիցը: