Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիրովի անվան մանկական զբոսայգում /Կոմայգի/ դեռ գարնան սկզբին բարեկարգումներ էին իրականացվում: Մինչ այդ մի խումբ երիտասարդներ պայքարում էին` այգին համասեռամոլ մարմնավաճառներից մաքրելու և երեխաներին տրամադրելու համար:
Yerkir.am-ի հետ զրույցում զբոսայգու նորանշանակ տնօրենը` Ստեփան Մինասյանը, նշեց, որ այգին արդեն լիարժեք լուսավորություն ունի:
«Տեսախցիկներ էլ են տեղադրվել, բայց առաջիկայում ավելացվելու է դրանց քանակը: Հիմա գիշերային ժամերին այգում կանգնող մարմնավաճառների թիվը շատ է քչեցել, մի քանիսն են մնացել»,- ասաց նա:
Հարցին, թե հույս կա՞, որ առաջիկայում ընդհանրապես կազատեն այգին, այգու տնօրենը պատասխանեց. «Այո, հույս կա, որ նրանք գոնե մի քիչ մարդ կգտնվեն ու կտեսնեն, որ այսքան աշխատանք է արվել այգում ու չեն պղծի այգին: Այգին կոչված է մանուկների համար և պետք է ծառայի իր իրական տերերին»:
Այգու հարակից տարածքում բնակվողները մինչ այդ ահազանգում էին նաև, որ առավոտյան այգու մոտով անցնել չի լինում, քանի որ այգին գիշերվանից մնացած հակահիգիենիկ իրերով է լցված լինում: Ստեփանյանը, սակայն, հավաստիացրեց, որ այժմ նման դեպքեր այլևս չեն գրանցվում. «Այգին մաքուր է` թե՛ առավոտյան և թե՛ երեկոյան: Ամեն ինչ հսկվում է»: