կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-08 17:30
Քաղաքական

Ըստ Տարոն Մարգարյանի` Կոմայգու հարցը պետք է Վլադիմիր Գասպարյանը լուծի

Ըստ Տարոն Մարգարյանի` Կոմայգու հարցը պետք է Վլադիմիր Գասպարյանը լուծի

Արդեն տեղեկացրել ենք, որ մի քանի երիտասարդական եւ հասարակական կազմակերպություններ նախաձեռնել են ստորագրահավաք` համասեռամոլներին Կոմայգուց վտարելու եւ այգին այգու տերերին` երեխաների վերադարձնելու համար. այս պահին շուրջ 3000 մարդ է միացել ստորագրահավաքին:

 

Լրագրողների հետ զրույցում էլ «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանն ասել է, որ արդեն նամակով դիմել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ սպասում են նրա դրական պատասխանին, քանի որ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքապետը խոստացել էր այգին մաքրել մարմնավաճառներից: Երկար ժամանակ է` ինչ Կոմայգու հարցն այդպես էլ լուծում չի ստանում եւ դժվար էլ ստանա մոտ ապագայում:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ավագանու ԲՀԿ խմբակցությանն անդամ Թամարա Պողոսյանն ասաց, որ իրենք այդ հարցով երկու ամիս առաջ պաշտոնապես դիմել են քաղաքապետին: «Մեզ եկավ պաշտոնական պատասխան, որ այդ հարցը քաղաքապետարանի լիազորությունների մեջ չի մտնում և դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը»,-նշեց Պողոսյանը: Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանն էլ շատ կուզենար, որ քաղաքապետարանին հաջողվի մաքրել այգին համասեռամոլներից, որովհետև դա համարում է չարիք: «Իհարկե, աշխարհում ընթացող տենդենցների դեմ դժվար է պայքարել, բայց այդ բոլոր այլասերումները հարիր չեն մեր ժողովրդին, դա ոչ մի լավ բանի չի բերի: Եթե քաղաքապետը անի քայլեր այս ուղղությամբ, ես նրան կսատարեմ: Ինձ համար այդ երևույթները խորթ են ու հավերժ կմնան խորթ»,-նշեց Թոքմաջյանը: